Ֆիլիպ Կիրկորովի հոր առողջական վիճակը վատթարացել է

Ռուսական բեմի արքա Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, հայտնել է առողջական վիճակի վատթարացման մասին։

 

«Ինձ մոտ ամեն ինչ լուրջ է, ոչ ոք չի ուզում վիրահատել, արտառոց դեպք է։ Նրանք չեն կարողանում դուրս հանել ոսկորը, որը ճնշում է նյարդային բջիջներին, եւ թույլ չի տալիս ազատ քայլել։ Ասես էլեկտրականությունը հարվածի ոտքիս»,- ասել է 90-ամյա Կիրկորովը`  «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին։

 

 Ավելի վաղ լրագրողները հայտնել էին երգչի հոր առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, ինչի պատճառով էլ նա հոսպիտալացվել էր։ 

Քաղաքականություն