Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները. ՆԳՆ
ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
«Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։
Նմանատիպ հոդվածներ
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...
Հեղափոխության օրերն են կարծես. Տարոն Չախոյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական համերգը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց է կառուցվելու․ Փաշինյանը մասնակցել է հիմնարկեքի արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ա...
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
168.am-ի տեղեկություններով` որդու նահատակությունից 10 տարի անց 52 տարեկան հասակում մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի...