Ավելի անկեղծ կլիներ, եթե օրակարգ բերեին Արցախի անկախության ճանաչման հարցը. Աղազարյան
«Մեր ընդդիմադիր գործընկերների, քաղաքացիների կողմից, որոնք էդ անհանգստությունն ապրում են Արցախի հարցի հետ կապված, ավելի անկեղծ կլիներ, եթե օրակարգ բերեին Արցախի անկախության ճանաչման հարցը, ոչ թե տարբեր երանգներով հասկացնեն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Դե թող բերեն, թող ասեն՝ սիրելի՛ ժողովուրդ, էս իշխանությանը հեռացնենք, որովհետև իրանք իրենց խոստումները չեն կատարել, մենք գալիս ենք իշխանության և առաջին քայլը, որ անելու ենք, ճանաչելու ենք Արցախի Հանրապետության անկախությունը։ Դե թող ասեն, չեն ասում, տարբեր ձևերով բերում են դրան, բայց չեն ասում, որովհետև եթե դու դա ասես, փակում ես բոլոր դռները․․․ Դա պետք է լինի գործընթաց»,- ասել է պատգամավորը։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...