ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա լկտիութուն է»․ Սիմոնյանի պատասխանը լրագրողի՝ Աղդամը շարունակո՞ւմ է մնալ Ձեր հայրենիքը հարցին

 «Չեմ ասելու, որովհետև դա նշանակում է բանակցությունների առաջ ինչ-որ գիծ դնել․․․»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։ Դիտարկմանը՝ խուսափողական պատասխանը կասկածների առիթ է տալիս, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, ԱԺ նախագահը պատասխանեց․

 

 «Ես օրենսդիր մարմնի ղեկավար եմ, ես բանակցող չեմ, ես ԱԳ նախարար չեմ, ես Կառավարության ղեկավարը չեմ, ես գիտեմ, որ, անկախ նրանից, թե ինչ կլինի, ես, հիմա որևիցե բան ասելով, կարող եմ կանխորոշել կամ ազդեցություն ունենալ և սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները»։

Քաղաքականություն