Չեխիան ունի դրա կարիքը․ չի վաճառի իր տեղական արտադրության ինքնաթիռները Ուկրաինային
Չեխիան չի վաճառի իր տեղական արտադրության L-159 ինքնաթիռները Ուկրաինային, քանի որ չեխական բանակը դրանց կարիքն ունի, հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում։
«Մենք պաշտպանության նախարար Յարոմիր Զունային հրավիրեցինք իշխող կոալիցիայի առաջնորդների հանդիպմանը: Նա մեզ ասաց, որ բանակին այս ինքնաթիռներն անհրաժեշտ են, քանի որ դրանց ծառայության ժամկետը լրանում է 2040 թվականին: Անգարներում անգործության մատնված ինքնաթիռներ չկան. դրանք բոլորը շահագործման մեջ են: Այնպես որ, մեզ դրանք անհրաժեշտ են», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարության նախորդ ղեկավարությունը նմանատիպ որոշում էր կայացրել 2023 թվականին։
Կիրակի օրը Չեխիայի նախագահ Պետր Պավելը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ անցյալ շաբաթ Կիևում իր բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմը L-159 ինքնաթիռները գնահատել է որպես չափազանց հարմար արագընթաց և մեծ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար: Պավելի խոսքով, այս ինքնաթիռները բանակցությունների առարկա են եղել առնվազն վեց ամիս։ Խոսակցություններ կային դրանք Ուկրաինային վարձակալության տալու, ապա նվիրաբերելու մասին: Սակայն մինչ օրս կողմերից ոչ մեկը չի ընդունել այս տարբերակները: Պավելը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի համար գնել L-159 ինքնաթիռը:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիական բանակը լիովին վերականգնել է Եփրատի ամբարտակի վերահսկողությունը
Սիրիական արաբական բանակը վերականգնել է Եփրատի ամբարտակի լիակատար վերահսկողությունը՝ իր ջրային և հիդրոէլեկտրակայանների կա...
ԱՄՆ-ն պետք է ուժային միջամտություն ցուցաբերի՝ վերջ դնելու սիրիական հարձակմանը․ Reuters
ԱՄՆ-ն պետք է ավելի ուժային միջամտություն ցուցաբերի՝ վերջ դնելու սիրիական հարձակմանը, որը վերջին օրերին քուրդ մարտիկներից...
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում
Իսրայելական մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնե...
Նորվեգիան քաղաքացիներին տեղեկացնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին
Նորվեգիան նամակներ է ուղարկել հազարավոր քաղաքացիների՝ կոչ անելով նրանց պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում սեփակ...