ԹՐԻՓՓ-ի շրջանակում սահմանային «ֆրոնտ օֆիսը» կարող է լիովին ավտոմատացված լինել․ Ալեքսանյան
Լինելու են «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս». որպես այդպիսին՝ այդ «ֆրոնտ օֆիսում» կարող է ընդհանրապես մարդ նստած չլինի՝ լինի սկաներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ամերիկայում սրա մասին խոսում էինք, վերջերս գործուղման էինք ՆԱՏՕ ԽՎ մեր պատվիրակությամբ: Այնտեղ՝ օդանավակայաններից մեկում, ուղղակի մոտեցնում ես քո անձը հաստատող փաստաթուղթը, ինքը սկանավորում է դա, հետո սկանավորում է քո դեմքը, ու այդ գործառույթը, որ պետք է մարդն իրականացնի, այդ մի սարքն իրականացնում է։
Մյուսը՝ բեռների սկանավորումը, ամբողջ աշխարհում շատ ընդունված բան է, որ բեռները սկանավորում են սարքերի միջոցով։ Կարող է և այդպիսի տարբերակ լինի. առանց ազգության ռոբոտներ ու մեքենաներ լինեն այդ տարածքում: Դա կրիտիկական խնդիր չէ, ընդհակառակը՝ դա առաջընթաց է, որին պետք է գնալ և ոչ թե որից պետք է խուսափել»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության Սահմանային անվտանգության և մաքսային հսկողության հիմնարար սկզբունքներում նշված էր, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։
Նմանատիպ հոդվածներ
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...