Միայն օրենքով չեն անձինք հրաժարվել ծառայությունից․ փող են տվել «հարց լուծողին»․ Սարգսյան
Միայն 2019-2023թթ. ընթացքում 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով՝ փաստաբաններով, բժիշկներով, այլ միջոցներով: Այս մարդիկ չեն ծառայել ու չեն դատապարտվել: Ինձ ասում էին՝ փող ենք տվել մեկին, մեր հարցը լուծել է: Ես՝ որպես օրենսդիր, տարակուսում եմ, որովհետև իրենք պետք է այդ գումարը՝ 10 մլն դրամը, բերեին տային պետությանը և 1 ամիս ծառայեին, իսկ այս դեպքում տվել են «հարց լուծողին» ու չեն ծառայել: Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, որ միայն օրենքով սահմանված կարգով չեն անձինք հրաժարվել ծառայությունից: 2019 թվականին ես ուսումնասիրում էի ու ելույթներով հանդես էի գալիս, որ նման նախագիծ եմ շրջանառել՝ ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, ինձ հետ տասնյակ քաղաքացիներ էին կապի դուրս գալիս, ովքեր ցանկություն էին հայտնում օգտվել այդ օրենքից: Սրանով է պայմանավորված, որ գումարը պետք է լինի համաչափ, այնպիսի գումար լինի, որ իրատեսական լինի պետությանը տալը»,- նշել է նա:
«Այժմ ունենք 1200-ից ավելի տղաներ, որոնք չունեն որևէ այլընտրանք, քան ՀՀ վերադառնալու դեպքում դատապարտվելը: Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ:
Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքն այլևս 37 տարին է նրանց համար»,- ասել էր Սարգսյանը։
Նշեք, որ նախագծով առաջարկվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը.
1. ծառայել 24 ամիս ժամկետով,
2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստի կողմից դրական եզրակացություն է ստացել, առաջարկի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել նաև Կառավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...