Քաղաքականություն

Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան. Սիմոնյան

Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան. Սիմոնյան

Բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել, անելու ենք անընդմեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղակական ղեկավարությունը ազատ չի արձակվելու:


«Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան. դա չի քննարկվում: Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա և չի եղել երբեք»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել էին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250