Հասարակություն

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինն այսօր հրավիրվել են դատախազություն։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկացել է «Ազդարար»-ից։ Ծանուցումը համակարգ մուտք է արվել այսօր վաղ առավոտյան։ Ըստ այդմ, նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայանա այսօր՝ ժամը 17։45-ին։ Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։


ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար: Այս


Հիշեցնենք, որ 2018 թ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, իսկ 2019 թ․-ին ազատվել պաշտոնից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250