Հայաստանում դեղերը պետք է լինեն Վրաստանի գներով․ Կարապետյան
«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կան` երկու անգամ էժան են։ Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք» ,- այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` անդրադարձելով նրան, որ Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում։
«Հայաստանում պետք է ստեղծվեն շատ լավ վարձատրվող աշխատատեղեր: Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի՝ ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու համար։ Մենք շատ բան չենք ուզում, ոսկե սարեր խոսք չենք տալիս, աշխարհի երկրների կեսը այս ճամփան անցել է»,- ասել է նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս աղքատության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 110-րդ տեղը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...