ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2020 թվականի նոյեմբերից հետո մենք Արցախում իրականացրել ենք 136 միլիարդ դրամի ծրագիր. վարչապետը մանրամասնեց

«2020 թվականի նոյեմբերից հետո մենք Արցախում իրականացրել ենք 136 միլիարդ դրամի ծրագիր։ 120 միլիարդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերի». Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն նշեց, որ այդ գումարով օրինակ արվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարումը․ «2021 թվականին Արցախի ողջ բնակչության ողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Մի որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերևը չի վճարվել։ Բայց մենք որոշակի կենսական նշաձողը Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարել ենք»։

«2021 թվականին Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով։ Դա նշանակում է, որ ԱԺ պատգամավորներից սկսած, կառավարությունից վերջացած, բոլորի աշխատավարձերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից: Արցախի առողջապահության ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ ժողովրդի հարկերի հաշվով»,-նշեց վարչպետը: 

«Ուզում եմ հիշեցնել, որ աջակցություն է տրամադրվել ամենատարբեր ծրագրերով՝ անշարժ գույքի վնասի դեպքում, Արցախում հաշվառված քաղաքացիներին նաև միանվագ աջակցություն է տրվել մի քանի ամիս՝ 108 հազար մարդու 68 հազար դրամ՝ պլյուս 15 հազար դրամ։ Այս ծրագիրը մի քանի ամիս շարունակվել է»,- եզրափակեց Փաշինյանը:

Քաղաքականություն