Ռուս զինվորականները Ազովստալում հայտնաբերել են ֆուրգոն՝ 152 զոհված զինյալների դիերով, որի տակ չորս ական է եղել

Ռուս զինվորականները Ազովստալում հայտնաբերել են ֆուրգոն՝ 152 զոհված զինյալների դիերով, որի տակ չորս ական է եղել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Ըստ հրապարակման` Ազովստալում գրոհայինների դիերի ականազերծումն իրականացվել է Կիևի ուղղակի հրահանգով՝ ռուսական կողմին հետագա մեղադրանք առաջադրելու նպատակով: 

Գերատեսչությունում ընդգծել են, որ ականազերծումն իրականացվել է այն բանի համար, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն մնացորդները դիտավորյալ ոչնչացնելու մեջ եւ թույլ չտան դրանք դուրս բերել հարազատներին հանձնելու համար եւ դրանով իսկ փրկեn Կիեւի ռեժիմի եւ անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը»։

 

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, Ազովի հրամանատարությունը նախքան գերի ընկնելը հրապարակավ դիմել է Զելենսկուն՝ խնդրելով վերցնել մահացածների մարմինները, որպեսզի ընտանիքները կարողանան թաղել Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքում, սակայն Կիևից մահացածների մարմինները ստանալու խնդրանք չի եղել։

Քաղաքականություն