Կարանք գնանք իրանց տները. Իշխան Սաղաթելյան
«Եթե պետական շենքում չեն ընդունում, կարանք գնանք իրանց տները, թող էս զորքերը հավաքեն իրանց տան դիմաց: Երկար փախնել չեք կարողանալու»,- խոսքն ուղղելով նախարարներին՝ հայտարարեց ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ ընդդիմադիրներն այս պահին գտնվում են Արդարադատության նախարարության, ԿԳՄՍՆ-ի ու ԱԳՆ-ի դիմաց։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 31-ին շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։ Նա նաև հայտնեց, որ ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...