ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զզվանքներին որտեղից են ճարում». ոստիկանը` ցուցարարների մասին

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր «Դիմադրություն» շարժման ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը նայում ցուցարարների ուղղությամբ և ասում․ «Էս զզվանքներին որտեղից եք ճարում»։ Այս մասին գրում է Tert.am-ը:

 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունն ակցիա է իրականացրել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Հրմշտոցի ընթացքում վնասվածքներ են ստացել մի խումբ քաղաքացիներ, կան բերման ենթարկվածներ։

Քաղաքականություն