Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կախված է հայ-ադրբեջանական բանակցություններից. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։
«Տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրից։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այս առումով ողջունում ենք ԵՄ–ի ներգրավվածությունը»,–ընդգծեց Զուրաբիշվիլին։
Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումից է կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են տարածաշրջանին։ Դրանք, ըստ Վրաստանի նախագահի, ապագայի հեռանկարներ կստեղծեն։
Զուրաբիշվիլին հավելեց, որ Խաչատուրյանի հետ հանդիպմանն ընդգծվել է տրանսպորտային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձել են նաև այն հարցին, որ Վրաստանում ապրող հայերը կարողանան պահպանել իրենց լեզուն։ Զուրաբիշվիլին նշեց` Վրաստանում գտնվող հայկական և ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների խաղաղ համագոյակցությունն օրինակ է Կովկասի տարածաշրջանի համար։
Հիշեցնենք, որ սա Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...