Փարիզի քաղաքապետի ու Արցախի նախագահի հանդիպումից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Ադրբեջանի իշխանությունները երկրի արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով գերատեսչությանը։
Ֆրանսիացի դիվանագետին բողոք է ներկայացվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման կապակցությամբ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեսպանի ուշադրությանն է ներկայացվել այն, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները։
Հարությունյանն ու Իդալգոն մայիսի 27-ին հանդիպել են Գորիս քաղաքում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Անն Իդալգոն հավաստիացրել է, որ Փարիզը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հ...
ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանության մեջ հայտնել է, որ չի գնալու ԱԺ 44-օր...
Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով եր...
Մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել: Ներկայացնենք որոշ մանրամասներ: Ուկրաինայի նախագահ Վլ...