ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանության մեջ հայտնել է, որ չի գնալու ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին։
«Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով»,– ասել է Օսկանյանը։
Նրա խոսքով` առաջին պատճառ այն է, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծ և ազնիվ լինելուն, երկրորդը` բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հ...
Փարիզի քաղաքապետի ու Արցախի նախագահի հանդիպումից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Ադրբեջանի իշխանությունները երկրի արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ Տեղեկությունը հայտնում...
Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով եր...
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 մլրդ դոլարի շտապ օգնության փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար արժողությամբ շտապ ռազմական և հումանիտար օգնությա...