ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակառավարական ցույցեր, բախումներ Պակիստանում

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հակակառավարական մեծ ցույցեր են։ Բախումներ են տեղի ունեցել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցների և ոստիկանության միջև, փոխանցում է Readovka տելեգրամի ալիքը։

 

Բացի այդ, ցուցարարները հրկիզել են Իսլամաբադի մետրոյի կայարանը։ Տեսակադրեր ունենք Իսլամաբադ ժամանող վարորդներից, որոնք կանգնել են քաղաքի մուտքի մոտ՝ բողոքելու նոր կառավարության դեմ։ Պակիստանի նոր իշխանությունները մտավախություն ունեն, որ ցուցարարները կթափանցեն կառավարական շենքեր, ուստի հրամայեցին քաղաքում կանոնավոր բանակի ստորաբաժանումներ տեղակայել։ Տեղի կառավարությունը հրամայել է բանակին ապահովել Իսլամաբադում կառավարական շենքերի անվտանգությունը: