«Մեր առաքելությունը իրականացրեցինք». Սաղաթելյանը` Չեռնոգորիայի նախագահի ետնամուտքով կառավարություն մտնելու մասին

 ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացրած բողոքի ակցիայից հետո շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք մեր առաքելությունը իրականացրեցինք»։

 

«Քիչ առաջ տեղեկացանք, որ Չեռնոգորիայի նախագահին հետևի մուտքով կարողացել են մտցնել կառավարության շենք»,- Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին դիմելով՝ տեղեկացրեց Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։

«Հետնամուտքով ընդունում են այլ երկրի նախագահին։ Դու հյուր ընդունել էլ չգիտես»,- հավելեց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքը, թե պայքարը «կմաշվի»։

 

«Հիշու՞մ եք՝ ինչ էր ասում․ մի քիչ էլ թող քայլեն, «մաշվեն», գնան տուն։ Հիմա տես ու զգա՝ ով է մաշվում ու մաշվելու մինչև վերջ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր գործիչը։

Քաղաքականություն