Ինչի՞ մասին են զրուցել Մակրոնն ու Էրդողանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել հարգել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Զրույցի ընթացքում Մակրոնը «ընդգծել է երկու երկրների ինքնիշխան ընտրությունը հարգելու անհրաժեշտությունը»։

Մակրոնը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությունը պայմանավորված է «անվտանգության իրավիճակի փոփոխությամբ», հավելել է գործակալությունը։

Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

Քաղաքականություն