Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Գրիգ» մարկետի դիմաց, բախվել են Սիփանիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վահե Խ-ի վարած BMW X5 և Գայ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Կ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով այնուհետև BMW-ն բախվել է նշված մարկետի մոտ կայանված, Սիփանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Ժիրայր Գ-ի վարած Mercedes մակնիշի և Սիս գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վալերի Ա-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով Mercedes Sprinter-ի վարորդ Կարեն Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Հանձնուքում եղած կոնֆետներում հայտնաբերվել է թմրանյութ
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0