ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում հրդեհ է բռնկվել ուղևորատար ինքնաթիռում. կան տուժածներ
Ավելի քան 40 մարդ է տուժել Չինաստանի Չունցին քաղաքի օդանավակայանում Tibet Airlines ավիաընկերության ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնում է РИА НОВОСТИ-ն՝ հղում տալով Ցզյանբեյի օդանավակայանի հաղորդագրությանը։
Ինքնաթիռը Չունցին քաղաքից պետք է թռներ Տիբեթի ինքնավար շրջանի Նինչի քաղաք, սակայն դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։
Օդանավում եղել է 113 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Ուղևորներին անհապաղ տարհանել են։
Միջադեպի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ, նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ Մահվան դեպքեր չեն գրանցվել, իսկ վթարի պատճառները պարզված չեն։
Նշվում է, որ օդանավն ավիաընկերությունը շահագործել է 9,5 տարի։ Օդանավակայանը վերսկսել է աշխատանքը 2,5 ժամ անց։