ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում առևտրի կենտրոնի տանիքը փլուզվել է

 Հրդեհ է բռնկվել Թուրքիայի Բուրսայի առևտրի կենտրոններից մեկում։ Հրդեհի հետևանքով փլվել է առաստաղը, հայտնում են թուրքական լրատվականները։

Դեպքի վայր են ժամանել հրշեջների, փրկարարների, բժիշկների և ոստիկանների խմբեր:

 

Նշվում է, որ փլուզման հետևանքով առևտրի կենտրոնի այցելուները խուճապի մատնված դուրս են վազել շենքից: Կենտրոնի մուտքերն այժմ արգելափակված են։

 

Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Սակայն արտակարգ ծառայությունների աշխատակիցները զննում են տարածքը՝ պարզելու համար, թե արդյոք այնտեղ տուժածներ չկան։