Վրաերթ Կոմիտասի պողոտայում. երկու մարդ հոսպիտալացվել է. Shamshyan. com

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Կադաստրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին և տղամարդ հետիոտների: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» բուժկենտրոն: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

 

Մանրամասները՝ կայքում: