
Ֆրանսիայի թուրքական դպրոցում դպրոցականներին ստիպել են խոնարհվել Աթաթուրքի դիմանկարի առաջ

Համացանցում կադրեր են տարածվում, որոնք արվել են Ֆրանսիայի թուրքական դպրոցում։ Կադրերում երևում է, որ թուրքական դրոշով փաթաթված դպրոցականներին ստիպել են խոնարհվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարի առաջ։
Հիշեցնենք, որ Աթաթուրքը, գալով իշխանության, շարունակեց Աբդուլ Համիդի և երիտթուրքերի քաղաքականությունը՝ ոչնչացնելու Թուրքիայում հայերին, հույներին, ասորիներին և այլ ժողովուրդներին։ Ֆրանսիայի իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց տարածքում ֆաշիստական գաղափարախոսության աճին, գրում է Infoteka24-ը։