Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիերը. Shamshyan. com

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը: 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում: 

 

Մանրամասները՝ կայքում: