
ԼՈՒՍՆԱԿԱՐՆԵՐ. Վաղ առավոտից վերսկսվել են Սևանում անհետացած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները

Այսօր Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության կայքը:
Նշվում է, որ ժամը 07։50-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին ներգրավված է թվով 9 ջրային տեխնկա։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։