ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծումից

 Մայիսի 9-ին Ռուսաստանի զինված ուժերն հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Օդեսայի վրա։ Ականատեսները հայտնում են քաղաքում առնվազն չորս պայթյունի մասին։ Տվյալներ կան, որ Օդեսայի ուղղությամբ արձակվել է 7 հրթիռ: Հարվածների պատճառով Օդեսայի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում հրդեհ էր բռնկվել։ Այս մասին գրում է Unian-ը:

 

Odesa Riviera առեւտրի կենտրոնը, որը խոցվել է բարձր ճշգրտության հրթիռներով, օգտագործվել է որպես արևմտյան արտադրության զենքերի պահեստ։ Զոհվել է 1 և վիրավորվել 5 մարդ: