ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պերմում խոշոր հրդեհ է

Պերմի գլխավերեւում թանձր սև ամպ է կախված: Քաղաքի կենտրոնում՝ շինհրապարակում, հրդեհ է բռնկվել։

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Պերմի կենտրոնական փողոցներից մեկի շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ 

Հաղորդվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 36 մարդ և ԱԻՆ 9 մեքենա։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է տեղական ժամանակով 15:28-ին։