Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել Է S-300-ի երկու կայան․ ՌԴ ՊՆ

Խարկովի մարզում Կորոտիչ բնակավայրի շրջանում ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի C-300 արձակման երկու կայան։ 

Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում խոցվել են նաեւ կառավարման 56 կետ, հրետանու 32 կրակային դիրք, ԶՈՒ կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 415 շրջան: