ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոյարսկի երկրամասում հրդեհների պատճառով 5 մարդ Է զոհվել

Կրասնոյարսկի երկրամասում մոլեգնում են անտառային հրդեհները. արդեն հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, մարզում արտակարգ դրություն է հայտարարվել: 

Կրասնոյարսկի երկրամասի միանգամից մի քանի թաղամասերում խոշոր հրդեհներ են բռնկվել:

Մինչև վայրկյանում 40 մետր արագությամբ ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվում է բնակելի շենքերի վրա։