ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտառային հրդեհներ` Կրասնոյարսկում. կան զոհեր և վիրավորներ
Կրասնոյարսկի երկրամասում լայնածավալ անտառային հրդեհների հետեւանքով մահացել է 5, տուժել`17 մարդ։ Այս թիվը նշվում է շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Կրասնոյարսկի երկրամասում մեկ օրում այրված շինությունների թիվն ավելացել է 5 անգամ։
Անտառային հրդեհները, որոնք մարել չի հաջողվում, ներթափանցել են ամառանոցային տների տարածք։