ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օմսկը ուժեղ քամին քշելու է, տանի ինչ-որ տեղ»․ Ուժգին քամիներ՝ Օմսկում

Օմսկի բնակիչները սոցիալական ցանցերում հումորով քննարկում են տարածաշրջանը պատուհասած փոթորիկը և փոշին: 

 

«Օմսկը ուժեղ քամին քշելու է, տանի ինչ-որ տեղ»։ Այսպիսի մեկնաբանություններ են անում սոցհարթակներում բնակիչները։

 

Ռուսաստանի Օմսկում իրավիճակը բավականին լուրջ է՝ քաղաքի տարբեր հատվածներում քամին պոկել է գովազդային պաստառներ և գետնից արմատախիլ արել ծառերը։ 

 

Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալներով՝ քամու արագությունը տարածաշրջանում հասնում է 25 մ/վ եւ ավելի։ Որոշ շրջանների բնակիչները հայտնում են հոսանքազրկման մասին: