ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն՝ Իսրայելում
Իսրայելում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են տելեգրամ ալիքները, Էլիադ գյուղում երկու անհայտ մարդիկ անցորդների վրա են հարձակվել։ Մեկ կրակոցներ է արձակել, իսկ երկրորդը կացնով հարձակվել է մարդկանց վրա։ Հարձակումից հետո երկուսն էլ փախել են, նրանց որոնումները շարունակվում են։ Հարձակման հետեւանքով երեք մարդ մահացել է, եւս չորսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։