ՀՀ-ն տարածքային հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ. Արմեն Գրիգորյան. Factor. am
Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն: Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Factor.am-ի հետ հարցազրույցում:
-Պարո՛ն Գրիգորյան, իշխանություններին շատ են քննադատում, ասելով, որ չունեք Արցախի հարցի լուծման ձեր ծրագիրը, ձեր տեսլականը: Կխնդրեմ հիմա ավելի բաց և ազնիվ ներկայացնել, թե որ ձեզ համար տարբերակն է ընդունելի: Օրինակ՝ այս տարբերակը կարո՞ղ է լինել ընդունելի Հայաստանի համար. ենթադրենք բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը տալիս է արցախցիների անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում դրանք ապահովելու համար, Հայաստանն այդ երաշխիքներով կբավարարվի՞ և կհամարի, որ Արցախը կարող է անվտանգ լինել, բայց միաժամանակ թողնվել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս տարբերակն ընդունելի կլինի՞:
-Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները: Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանը հրաժարական չի տա. Խաչատուր Սուքիասյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքա...
«Իշխանությունների կործանարար քաղաքականության հետևանքով հիմա Հայաստանի կամքից բան կախված չէ. Մուսինյան
Իշխանությունների կործանարար քաղաքականության հետևանքով Հայաստանը ջախջախվել է պատերազմում և հիմա Հայաստանի կամքից բան կախվ...