
Բերման ենթարկվածների թիվը` ներկա պահին. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի տարբեր հատվածներից մինչ այս պահը ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Lուսանկարը` Photolure.am-ի