Հասարակություն

Վաղը իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ․ Վանեցյան

Վաղը իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ․ Վանեցյան

Վաղը՝ ժամը 12-ին, իրականացվելու է հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
 

«Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:
 

Հարգելի՛ հայրենակից, այսօր հերթական անգամ իրականացրինք մեր երթը: Այն լի էր դրական էներգիայով, բարությամբ և վճռականությամբ: Քաղաքացին է որոշում կայացնում, քաղաքացին է տերը մեր երկրի, քաղաքացին որոշել է՝ մեր ընտանիքները ապրելու են հզոր, անվտանգ, զարգացող և համերաշխ Հայաստանում:

Վաղը՝ ժամը 12-ին, իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ: Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:

Քո մասնակցությունը շատ կարևոր է: Ժամը 12:00-ին սպասում եմ քեզ Ֆրանսիայի հրապարակում: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նորից ավելի մեծ վճռականությամբ շարունակում ենք մեր պաքարը», - գրել է Վանեցյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250