ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության տեղադրած վրանում մահացածը՝ «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է

Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, մահացած տղամարդը Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է, հայտնում է Freenews-ը։ 

Аrmlur.am-ը դեռ 2020 թվականին անդրադարձել էր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին, որի ժամանակ ձերբակալվել էր նաև վրաններից մեկում մահացած տղամարդը` Արթուր Սեդրակյանը: Մանրամասները` տեսանյութում:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք որ Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել: 

 

Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:

 

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում: