Հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ստացված օպերատիվ տվյալների հավաստիության վրա վստահ լինելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ալեքսանյանին։
Կայքի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզման մեջ էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։
Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ ամիսներ առաջ դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանի նկատմամբ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։
Նրան երեկ ներկայացրել են քննչական մարմնին, և այսօր քննիչը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կալանքի որոշումը վերահաստատվի։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնությա...
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղա...
33-ամյա տղամարդուն դանակահարել են․ նրան հիվանդանոց տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկա...