ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Ուկրաինայում. 16 մարդ զոհվել է, կան վիրավորներ

Մայիսի 3-ի երեկոյան Ուկրաինայի Ռիվնե շրջանի Կիև-Չոպ մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ։ Այս մասին Facebook-ում հայտնում են մարզի ոստիկանությունից։
 

«Դուբենսկի շրջանի Սիտնոյե գյուղի մոտակայքում տեղի է ունեցել մահացու ավտովթար՝ բենզատարի, երթուղային ավտոբուսի և մարդատար մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մեքենաները բռնկվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 16 մարդ»,- գրել են ոստիկանության սոցցանցերի էջերում:
 

Ոստիկանությունից հայտնել են, որ ևս վեց մարդ վիրավորվել է: Նշվում է, որ վթարի կապակցությամբ այս հատվածում ավտոճանապարհն ամբողջությամբ արգելափակված է։