ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարվածներ՝ Լվովի ուղղությամբ. քաղաքի մի մասը հոսանքազրկվել է

Ռուսական բանակը հարվածել է Լվովի երկաթուղային ենթակառուցվածքին: Գնացքները կանգ են առել Լվովի մուտքի մոտ՝ երկաթուղային ենթակայանների խափանման պատճառով: 

 

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հարվածներ են հասցվել Ուկրաինայի մի շարք քաղաքների ուղղությամբ, այդ թվում՝ Լվովի:


Քաղաքապետի հաղորդմամբ՝ հզոր հարվածների շարքից հետո Լվովի մի մասը հոսանքազրկվել է: Ականատեսները հայտնում են առնվազն հինգ պայթյունի մասին։