
50 րոպեն մեկ գնացքը մտնում է դեպո՝ տեխզննման․ մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ: Այս մասին 168.am-ը։
Լրատվամիջոց զանգահարած քաղաքացին նշել է, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար համար:
Քաղաքացին պնդել է, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:
Մարդիկ մոտավորապես 20 րոպե սպասելուց հետո սկսել են բողոքել, երբ վերջապես նրանց սպասարկել է հաջորդիվ ուշացումով մոտեցած գնացքը:
Auroranews-ը կապ հաստստեց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանի հետ, ով նշեց, որ ամեն օր, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկի համաձայն, 50 րոպեն մեկ գնացքը մտնում է դեպո տեխզննման նպատակով՝ շեշտելով, որ պետք չէ այդտեղ փնտրել քաղաքական ենթատեքստ: