ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյանսկում ՌԴ ՀՕՊ-ի կողմից հայտնաբերվել է Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռ

Այսօր առավոտյան՝ ժամը 06:50-ին, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել է Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարել է ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը:

 

Նա նշել է, որ Օբյեկտի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք կանխելուն ուղղված գործողություններ կատարելիս երկու արկ է ընկել Ստարոդուբսկի շրջանի Ժեչա բնակավայրում։ Միջադեպի հետեւանքով պայթյունի ալիքը վնասել է նավթային տերմինալի տեխնոլոգիական շենքերի պատյանը։
 

Երկրորդ արկը վնասել է հարակից տարածքը։ Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհեր չկան։

Քաղաքականություն