ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիի Վաշլիջվարի շրջանը հեղեղվել է
Թբիլիսիի Վաշլիջվարի շրջանը հեղեղվել է։ Համացանցի վրացական տիրույթում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է այնտեղ տիրող իրավիճակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքապետարանը պատասխանել է Վաշլիջվարիի բնակչության խնդրագրին, համաձայն որի՝ բնակչությունը պահանջում է դադարեցնել շենքերի կառուցումը և սողանքը ուսումնասիրելու համար փորձագետների խումբ ստեղծել:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ, սողանքային գործընթացի սկզբից մոնիտորինգ է ընթանում, իսկ հաջորդ շաբաթվա վերջին կտեղադրվի մոնիտորինգի համակարգ: