ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունների ձայներ, խոշոր հրդեհ՝ Ստամբուլում
Ստամբուլի արդյունաբերական տարածքում հրդեհ է բռնկվել, պայթյունների ձայներ են լսվում, հայտնում է թուրքական հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել հրշեջները։
Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 9 բանվոր։ Դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։