ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր՝ երեկ Կիևում հասցված հրթիռային հարվածներից
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի տարածքում: Ըստ հաղորդագրությունների՝ խոսքը 3 հրթիռային հարվածի մասին է, որոնցից առնվազն 1 մեկը հասցվել է պաշտպանական «Արտյոմ» գործարանի վրա:
Ինչպես հայտում են ուկրաինական թելեգրամյան ալիքները՝ հարված է հասցվել նաև Կիևի կենտրոնական թաղամասի՝ Շևչենկովսկու վրա։ Հրթիռները դիպել են 25 հարկանի շենքի ստորին հարկերին։