ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լայնածավալ հրդեհներ՝ Սիբիրյան անտառներում

Ռուսաստանում շարունակվում են լայնածավալ հրդեհները Սիբիրյան անտառներում։ Հրդեհը մոլեգնում է բնակավայրերի մոտ, ուստի Կուրգանի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, վեց գյուղերից տարհանում իրականացվում։

 

Mash հրատարակության տվյալներով՝ գյուղերից մեկում հրդեհը մարելիս մահացած են գտել տեղի 67-ամյա մի բնակչի։ Հրդեհների վերացմանն արդեն ներգրավվել է 350 փրկարար և 100 միավոր տեխնիկա։ Շուտով նրանց պետք է միանան հարևան մարզերի հրշեջները՝ 66 հրշեջ և ինը մեքենա։

Քաղաքականություն