ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 70 հանքափորներ մնացել են հանքերում
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Չելյուսկինցևի և Սկոչինսկի հանքավայրի օդափոխման ալիքները հոսանքազրկվել են, ավելի քան 70 հանքափորներ գտնվում են գետնի տակ, հայտնում է Դոնեցկի ածխի և էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է Ռիա Նովոստին:
«Մոսկվայի ժամանակով ժամը 19:15-ին Ուկրաինայի զինված ուժերի հերթական գնդակոծության արդյունքում Չելյուսկինցևի հանքավայրը և Սկոչինսկի հանքավայրի երկրորդ արևմտյան օդանցքը վնասավել է»,- ասված է նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Նախնական տեղեկություններով՝ Չելյուսկինցևի հանքավայրում գետնի տակ են գտնվում 30 հանքափորներ, իսկ էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ Սկոչինսկի հանքում աշխատել է 42 մարդ։ Նշվում է, որ տուժածներ չկան, հանքափորները դուրս կբերվեն։