ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհեր՝ Դոնեցկի Մերկուրի շուկայում

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուկրաինացի զինյալների կողմից Կիրովսկի թաղամասի գնդակոծության ժամանակ հարված է հասցվել նաև Մերկուրի շուկային։ Ըստ ռուսական լրատվականների՝ զոհվել է 5 մարդ, վիրավորվել 23-ը։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Քաղաքականություն