ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական կողմը «Տոչկա-Ու»- ով հարվածել է Խերսոնի հեռուստաաշտարակին
Գիշերը գնդակոծության է ենթարկվել Խերսոնում տեղակայված հեռուստաաշտարակը, փոխանցում է vesti.ru-ն։ Ռուսական հեռուստաալիքների աշխատանքում ընդհատումներ են եղել, սակայն որոշ ժամանակ անց հեռարձակումն ամբողջությամբ վերականգնվել է։ Նախնական տվյալներով՝ հեռուստաաշտարակը տեսանելի վնաս չի կրել։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ից Խերսոնի բնակիչների համար հասանելի են երկու դաշնային համառուսական մուլտիպլեքսային փաթեթներ և երրորդը՝ Ղրիմը։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնում են, որ հրթիռներից մեկը դիպել է բնակելի շենքի առաստաղին, այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ չորեքշաբթի ուշ երեկոյան ուկրաինական կողմը «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերով և «Ուրագան» բազմակի հրթիռային համակարգերով գրոհել է Խերսոնի կենտրոնը։ Հաղորդվում է, որ քաղաքի ուղղությամբ արձակված երեք «Տոչեկ-Ու»-ից երկուսը կործանվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։